«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել «Միլանում»: Այս մասին հաղորդում է tuttomercatoweb-ը:
Աղբյուրի համաձայն, Ջիանլուիջի Դոննարումայի հեռանալու դեպքում միլանյան ակումբը կփնտրի նոր դարպասապահ, իսկ հավանական տարբերակը հոլանդական թիմի դարպասապահն է:
Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Այաքսից»: