Besoccer-ը ProFootballDB-ի հետ համատեղ ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը:
Ցուցակը կազմելիս օգտագործվել է ELO համակարգը, որը հաշվի է առնում ֆուտբոլիստի ազդեցությունը խաղի վրա, մասնավորապես գոլերի և գոլային փոխանցոմների քանակը, մրցակիցների և մրցաշարերի մակարդակը:
Առաջին տեղը բաժին է հասել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ առավելագույն 100 միավորով: «Յուվենտուսի» հարձակվողի Կրիշտիանու Ռոնալդուն մեկ տեղով ցածր է նույնքան միավորով․ արգենտինացին իրենից առաջ է միայն ավելի լավ վիճակագրության շնորհիվ: Առաջատարների եռյակը եզրափակում է «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին:
Թոփ 10-ը հետևյալն է.
- Լիոնել Մեսսի (100)
- Կրիշտիանու Ռոնալդու (100)
- Թիերի Անրին (98)
- Լուիս Սուարես (97)
- Զլատան Իբրահիմովիչ (97)
- Հարի Քեյն (97)
- Մոհամեդ Սալահ (97)
- Նեյմար (96)
- Ռոբերտ Լևանդովսկի (96)
- Ռադամել Ֆալկաո (95):