Գերմանական «Բայերի» հարձակվող Կևին Ֆոլանդը մեկնաբանել է այն լուրերը, որ կարող է տեղափոխվել ԱՊԼ, հաղորդում է Sport Bild-ը:
«Պրեմիեր լիգան հրաշալի առաջնություն է, սակայն, ես այն մարդկանցից չեմ, ովքեր մտածում են, որ պետք է անպայման խաղան՝ Անգլիայում, Իտալիայում կամ Իսպանիայում:
Ոչինչ բացառել պետք չէ»,-ասել է Ֆոլանդը:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Հավելենք, որ նա ոտնաթաթի վնասվածք ունի և կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: