«Ռոման» մտադիր է ուժեղացնել իր կազմը «Բոլոնյայի» պաշտպանով։ Ճապոնացի Տակեհիրո Տոմիյասուն, ըստ Il Tempo-ի, կլինի հռոմեական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը առաջիկա տրանսֆերակին պատուհանի ընթացքում:
Ֆուտբոլիստի հաջող մրցելույթները լավ տպավորություն են թողել հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի վրա: «Գայլերը» քննարկում են պաշտպանի տեղափոխության առաջարկի հնարավորությունը:
Տոմիյասուն անցյալ տարի է տեղափոխվել Ա Սերիա ևներկայումս համարվում է Բոլոնյան ներկայացնող ակումբի առաջատարներից մեկը։ Հիշեցնենք, որ ArmSport-ը անդրադարձել է 21-ամյա ֆուտբոլիստին Ֆուտբոլայի սկաուտ շարքի Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում մասում։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» հետաքրքրված է «Մարսելի» կիսապաշտպան Ֆլորիան Տովենի ծառայություններով: