Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Ֆրանսիայում 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշման մասին․
«Գործարանում աշխատելն ավելի վտանգավոր է, քան առանց հանդիսականների խաղալը՝ Լա Լիգայի կանոնները պահպանելով։ Վերահսկելի և անվտանգ տնտեսական գործունեությունը կարևոր է վերածննդի համար, քանի որ հակառակ դեպքում շատ կարևոր տնտեսական սեկտորներ կարող են վերանալ, և դա կարող է տեղի ունենալ պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ։
Նախքան Գործադիր կոմիտեի նիստը, որը պետք է կայանա մայիսի 27-ին, դեռ ժամանակ կա, որպեսզի ներկայացնենք մեր ծրագրերը։ Մրցաշրջանը կարելի է վերսկսել մինչև հունիսի վերջը։ Իմ կարծիքով, Ֆրանսիան շտապեց որոշում կայացնելու հարցում։ Եվրոպայում բացի Իսպանիայից կան նաև այլ երկրներ, որոնք մտադիր են խաղալ։ Նրանք արդեն սկսում են վերսկսել մրցաշարերը։ Օրինակ՝ Գերմանիան»,- Տեբասի խոսքերն է փոխանցում AS-ը։