«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ամենայն հավանականությամբ չի վերադառնա «Բարսելոնա» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է L’Esportiu-ն։
Ենթադրվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ճգնաժամի արդյունքում ակումբի բյուջեն և առաջին թիմի ֆուտբոլիստների վաստակած գումարը զգալիորեն կրճատվելու է։
Կատալոնական ակումբից հայտնել են, որ ներկա պահին առավել իրատեսական է Լաուտարո Մարտինեսի տեղափոխությունը, քան թե Նեյմարի վերադարձը։
Կորոնավիրուսի պատճառով պայմանավորված իրավիճակում ակումբները հնարավոր է ձեռքբերեն ֆուտբոլիստների տրանսֆերները փոխանակման եղանակով։