Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ առաջնության մնացած հատվածի անցկացումը հարցականի տակ է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Լրագրող Բերտրան Լատուրը, Թվիթերի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ, հավաստիացնում է, որ մրցաշրջանն ավարտին չի հասցվի։ Նոր մրցաշրջանը կարող է մեկնարկել օգոստոսին։
Հիշեցնենք՝ այս պահին Ֆրանսիայի առաջնությունը, ինչպես եվրոպական գրեթե բոլոր լիգաները, դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։
Եվրագավաթային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվել են, իսկ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որը պետք է կայանար այս տարվա ամռանը, տեղի կունենա 2021 թվականին։
Այս պահին Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում է ՊՍԺ-ը՝ 1 խաղ պակաս անցկացնելով ու 12 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող Մարսելի «Օլիմպիկին»։