Գերմանական «Բոխումի» գլխավոր մարզիչ Տոմաս Ռոյսը կարծում է, որ Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշրջանը պետք է վերսկսել, հաղորդում է Sport.de-ն:
«Հասկանում եք, սա տղաների կյանքն է: Նրանք խաղադաշտ դուրս չեն գալիս միայն գումար վաստակելու համար:
Նրանք կարոտել են խոտի բույրը: Նրանք սիրում են թավալվել դրա վրա:
Այս վարակը իրական որոգայթ է, որը պատել է բոլորիս:
Կորոնավիրուսը մեզ չի վախեցնում: Ժամանակին մենք հանդիպել ենք «Բավարիային». վստահեցնում եմ ՝ դա ավելի վտանգավոր է, քան այս վարակը»,- ասել է 46-ամյա մասնագետը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ոստիկանությունը դեմ է ֆուտբոլային հանդիպումների վերսկսմանը: