Հայտնի է դարձել, թե երբ է Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնալու Իտալիա՝ Թուրին։
Football Italia-ն, հղում կատարելով Record-ին, տեղեկացնում է, որ «Յուվենթուսի» հարձակվողը վաղը՝ ապրիլի 28-ին, վերադառնալու է Թուրին։
Երկու շաբաթ Ռոնալդուն անցկացնելու է ինքնամեկուսացման մեջ ու մարզվելու է անհատական ծրագրով։
Հաղորդվում է, որ «Յուվենթուսը» կապ է հաստատել այն բոլոր ֆուտբոլիստների հետ, ովքեր լքել են երկիրը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ու կոչ արել վերադառնալ Իտալիա։
Ռոնալդուն մարտի 3-ին Իտալիայից տեղափոխվել էր Պորտուգալիա՝ Մադեյրա ու ինքնամեկուսացումն անցկացնում էր այնտեղ։