«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը շարունակում է մնալ եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։
Catalunya Radio-ի տեղեկություններով՝ Լոնդոնի «Տոտենհեմը», Միլանի «Ինտերն» ու Թուրինի «Յուվենթուսը» առաջարկ են արել կատալոնական ակումբին Արտուրի տրանսֆերի համար։
Երեք թիմերն էլ Արտուրի համար «Բարսելոնային» փոխանակման ձևաչափով են տրանսֆեր առաջարկել, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բոլոր ակումբները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» այս ակումբների ֆուտբոլիստներից հետաքրքրված է Միրալեմ Պյանիչի («Յուվենթուս»), Տանգի Նդոմբելեի («Տոտենհեմ») և Լաուտարո Մարտինեսի («Ինտեր») ծառայություններով։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ առավել հավանական է, որ բրազիլացի ֆուտբոլիստը կշարունակի մրցելույթները «կապտանռնագույնների» շարքերում։