Հոկեյի ազգային լիգան (NHL) և խաղացողների միությունը (NHLPA) սկսել են բանակցությունները մրցաշրջանի հնարավոր վերսկսման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է New York Post-ը:
Ըստ աղբյուրի, վերջին երեք օրվա ընթացքում անցկացվել են մի շարք հեռավար հանդիպումներ: NHL-ից բանակցություններին մասնակցում են լիգայի հանձնակատար Գարի Բեթմանը, նրա տեղակալներ Բիլ Դեյլին և փոխնախագահներ Քոլին Քեմփբելը և Սթիվ Պետրոսը: Հոկեյիստների Միությունից բանակցություններին մասնակցում են միության ղեկավար Դոն Ֆերը, ինչպես նաև Մեթյու Շնայդերը, Դոն Զավլոն և Սթիվ Ուեբը: Բանակցողների թվում են նաև մի շարք խաղացողներ:
Բանակցությունների ընթացքում ոչ այնքան մանրամասնություններ են քննարկվում, որքան մրցաշրջանը վերսկսելու գաղափարը: The New York Post-ը պնդում է, որ Տորոնտոն և Կոլումբոսը հիմնական քաղաքներն են, որտեղ անցկացվելու են մրցաշրջանի մնացած հանդիպումները:
Ավելի վաղ NHL-ի հանձնակատարը հայտնել էր, որ լիգան քննարկում է առաջնությունը ավարտելու սցենարը չորս քաղաքներում՝ յուրաքանչյուրում օրական երեք հանդիպում անցկացնելով: