Ամերիկացի UFC մարտիկ Թոնի Ֆերգյուսոնը Instagram-ում հայտարարել է, որ UFC 249-ի հետ պայմանագիր է կնքել իր հայրենակից Ջասթին Գեթժիի հետ մենամարտի համար:
«Գնացի՛նք: Պայմանագիրը ստորագրված է, ամսաթիվը հայտնի է: Վերադառնում ենք աշխատանքի», — գրել է մարզիկը:
Մայիսի 9-ին նախատեսված UFC 249 մրցաշարը կանցկացվի Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում: Այս մասին հայտնում է մարզական մեկնաբան Դեյվ Մելտցերը: Անցյալ շաբաթ Ֆլորիդայի իշխանությունները թույլ տվեցին ըմբշամարտի համաշխարհային կազմակերպությանը (WWE) անցկացնել իրենց մրցաշարերն առանց հանդիսատեսի՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ:
UFC-ի նախագահ Դեյն Ուայթն ասել է, թե երբ է տեղի ունենալու UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մասնակցությամբ հաջորդ մենամարտը։
Ըստ Ուայթի, 31-ամյա ռուսաստանցի մարզիկն օկտագոն կվերադառնա սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Կա տեղեկություն, որ Խաբիբը առաջիկա մենամարտում կմրցի Գեթժի-Ֆերգյուսոն զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում 31-ամյա Գաթժին կփոխարինի հենց Խաբիբին։ Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի միջև մենամարտը չեղարկվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: