Անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում: «Արքայական» ակումբը պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել «գայլերի» հարձակվողի համար:
Սակայն, «Վուլվերհեմփթոնը» 60 միլիոն եվրո է պահանջում մեքսիկացի հարձակվողի համար, տեղեկացնում է Daily Mail-ը:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել հարձակվողին, բայց «սերուցքայինները» պատրաստ չեն այդքան գումար հատկացնել այդ տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում և դարձել է 13 գոլի հեղինակ: