«Ինտերի» հարձակվող Ռաջա Նայինգոլանը, որը վարձավճարով հանդես է գալիս «Կալյարիում», Instagram- ում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ կցանկանար վերադառնալ «Ռոմա»:
«Ինչ վերաբերում է, իմ՝ «Ռոմա» վերադառնալուն, ասեմ, որ ես կցանկանայի վերադառնալ, եթե ինձ հարմար պայմաններ առաջարկվեն: Ես «Ռոմայում» հիանալի տարիներ եմ անցկացրել»:
Նշենք, որ ավելի վաղ Նայինգոլանը խոստովանել էր, որ ափսոսում է «Ռոմայից» հեռանալու համար: