Հայտնի ռեփեր Էմինեմը զվարճալի պատմություն է պատմել «Չիկագո Բուլսի» լեգենդ Մայքլ Ջորդանի հետ ունեցած իր հեռախոսազրույցի ժամանակ՝ սպորտային կոշիկի համատեղ մոդելի թողարկման մասին:
«Մենք խոսեցինք, ամեն ինչ հիանալի էր, մինչև խոսակցության ավարտը ես հարցերցի. «Եղբայր, երբ ե՞ս դու Դետրոյթ գալու, որպեսզի քո գլխավերևով գնդակը զամբյուզ տենեմ»:
Դրանից հետո լռություն եղավ: Ես հիշում եմ, թե ինչպես ես մտովի հետ գնացի. «Աստված իմ, իմ կարծիքով, ես փչացրեցի ամեն ինչ»:
Ինձ համար դա կատակ էր, ակնհայտորեն: Ծիծաղելի է մտածել, որ ես կարող եմ զամբյուղ նետել գնդակը Ջորդանի գլխավերևով: Բայց ես հիշում եմ, թե ինչպես այդ պահին ես նաև մտածեցի. «Իմ կարծիքով, նա չհասկացավ, որ կատակում եմ»: Դատելով վավերագրական ֆիլմից, նա սիրում էր մրցել », — ասել է Էմինեմը SiriusXM-ի եթերում: