FirenzeViola.it-ը հայտնում է, որ «Ֆիորենտինայի» լեհ դարպասապահ Բարտլոմեյ Դրոնգովսկին կարող է շարունակել կարիերան «Միլանում»:
Միլանյան ակումբը քննարկում է հնարավոր թեկնածուներին, որոնք կարող են փոխարինել Ջանլուիջի Դոննարումային:
Իր հերթին «Միլանի» դարասապահ Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ի տրանսֆերային թոփ թիրախն է լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Վերջերս հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է մշտական պայմանագիր առաջարկել Ալֆոնս Արեոլային, ում իրավունքները ներկա պահին պատկանում են ՊՍԺ-ին։
Le10 Sport-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբը 25 միլիոն եվրո է նախատեսում «ռոսոներիների» դարպասապահին գնելու համար։
Ավելի վաղ հանտի էր դարձել, որ Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված են «Ման․ Յունայթեդը», «Ման․ Սիթին» և «Էվերթոնը»։