«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է մնալ ակումբում, հաղորդում է L’Equipe-ը։
Ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրն ավարտվում է փարիզյան ակումբի հետ ու նրա կարիերայի շարունակության համար մի շարք թիմերի անուններ են շոշափվել։ Վերջինը «Նյուքասլն» է։
Սակայն հնարավոր է, որ Կավանին ու ՊՍԺ-ն որոշում կայացնեն պայմանագիրը երկարաձգելու, ինչի արդյունքում ուրուգվայցին կմնա Փարիզում։
Ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 22 խաղերում Կավանին 7 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել։