SDNA-ն հայտնում է, որ «Օլիմպիակոսը» կարող է հեռացվել Հունական Սուպեր լիգայից`պայմանավորված խաղերի հետ կապված:
Ակումբի սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը կասկածվում է 2014-ից 2015 թվականների միջև մի շարք պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ:
Եթե ապացուցվեն խախտումների փաստերը, ապա Մարինակիսը կստանա ցմահ որակազրկում ֆուտբոլում գործունեություն կատարելու համար, իսկ «Օլիմպիակոսը» կտուգանվի 3 միլիոն եվրոյի չափով և կհեռացվի Հունաստանի առաջնության բարձրագույն խմբից՝ տեղափոխվելով ավելի ցածր դիվիզիոն:
Հունական «Օլիմպիակոսի» և անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը, ով վարակվել էր կորոնավիրուսով, արդեն առողջացել է: