«Ռեալի» կիսապաշտպան Ռեյները կարող է հաջորդ մրցաշրջանում խաղադաշտ դուրս գալ այլ ակումբի կազմում:
18-ամյա ֆուտբոլիստը այժմ հանդես է գալիս «Կաստիլյայում»՝ մադրիդյան ակումբի երիտասարդական թիմում, բայց մադրիդցիների ղեկավարությունը ցանկանում է, որ տաղանդավոր բրազիլացին սկսի խաղալ ավելի բարձր մակարդակում:
«Սերուցաքայինները» ֆուտբոլիստին ցանկանում են վարձակալության տալ Լա Լիգայի որևէ ակումբի, որպեսզի նա ընտելանա Իսպանիայի առաջնությանը:
18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» վճարել է 30 միլիոն եվրո երիտասարդ բրազիլացու տեղափոխության համար: