«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է Տիմոե Բակայոկոյի ծառայություններով, որը ներկա պահին մեկ տարի վարձակալությամբ խաղում է իր նախկին ակումբում՝ «Մոնակոյում»։
Le10Sport-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը լրջորեն հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով և մտադիր է գնել նրա տրանսֆերը։
«Մոնակոն» վարձակալության ավարտին կարող է գնել Բակայոկոյի տրանսֆերը «Չելսիից», սակայն ինքը՝ ֆուտբոլիստը ևս դեմ չէ ՊՍԺ տեղափոխվելուն։
«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրվում էր Բակայոկոյի ծառայություններով նաև 2017 ամռանը, երբ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Չելսի»։