«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում չի կրճատի թիմի խաղացողների աշխատավարձերը:
«Մենք երախտապարտ ենք խաղացողներին՝ ակումբին սոցիալական իրադարձություններում օգնելու համար, ինչպես նաև այն բարեգործական բոլոր միջոցառումներին, որոնց նրանք աջակցել են իրենց երկրներում:
Առաջին թիմը ֆինանսական ներդրում չի ունենա ակումբի զարգացման մեջ, և փոխարենը տնօրենների խորհուրդին հանձնարարվել է կենտրոնանալ այլ բարեգործական միջոցառումների հետագա աջակցության վրա»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Վերջեր հայտի էր դարձել, որ «Բարսելոնան» կարող է շարունակել խաղացողների աշխատավարձերի կրճատման քաղաքականությունը: