Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է թիմ հրավիրել «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոյին:
Ակումբները փոխանակվել են խաղացողների ցանկով, որոնք կարող են մի ակումբից տեղափոխվել մյուսը:
«Յուվեն» հավանել է «Բարսելոնայի»՝ Ռոբերտոյի տրանսֆերը վաճառելու պատրաստակամությունը: Թուրինում գնահատում են Ռոբերտոյի բազմաֆունկցիոնալությունը. 28-ամյա իսպանացին կարող է խաղալ տարբեր դիրքերում:
«Յուվեն» պատրաստ է հակառակ ուղղությամբ ուղարկել Միրալեմ Պյանիչին: