«Դինվեր Նագեթսի» բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը իր ներդրումն է ունեցել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում:
Ըստ Telegraf-ի՝ Յոկիչը մեծ գումար է նվիրաբերել իր հայրենի Սոմբոր քաղաքի հիվանդանոցներից մեկին: Նվիրատվության գումարի չափսը չի բացահայտվել, սակայն հաղորդվում է, որ այն «նշանակալի» է: Ըստ սերբական լրատվամիջոցների տեղեկությունների, 25-ամյա բասկետբոլիստը չի ցանկացել որևէ տեղեկություն հայտնել իր նվիրատվության մասին:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին NBA-ն հայտարարեց մրցաշրջանի դադարեցումը անորոշ ժամանակով, այն բանից հետո, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց Յուտա Ջազի բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ: Ֆրանսիացին դարձել է լիգայի առաջին վարակակիր խաղացողը: