«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյո Ֆրելոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։ Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ժորժինյոյին ձեռք բերելը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի համար առաջին նպատակն է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Խաղացողն ինքն էլ ուրախ կլինի խաղալ Սարիի գլխավորությամբ, որի հետ ավելի վաղ աշխատել է «Նապոլիում» ու «Չելսիում»։