«Սան Պաուլուի» պաշտպան Դանի Ալվեսը FOX Sports-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կցանկանար խաղալ «Բոկա Խունիորսի» կազմում:
«Դա շատ լավ կլիներ: Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ այս թիմը, բայց դա պայմանավորված չէ նրանով, որ «Բոկան» մեծ ակումբ է, ես նրանց նկատմամբ հատուկ զգացողություններ ունեմ: Ես «Բոկա Խունիորսի» երկրպագու եմ»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Իտալական «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին, ով հունվարին ավարտեց ֆուտբոլային կարիերան, գովասանքի խոքեր է ասել արգենտինական «Բոկա Խունիորսի» հասցեին, որտեղ նա հանդես էր գալիս կարիերայի վերջին ամիսներին: