«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը գնահատել է «Նյուքասլի» շանսերը՝ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի տրանսֆերը ձեռք բերելու հարցում.
«Եթե շշուկները ճիշտ են, ապա ակումբը պատրաստվում է հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին: Դա մեծ քայլ կլինի ակումբի համար: Եթե նա գա, դա ակումբի ղեկավարության կողմից լուրջ քայլ կդիտվի՝ անվանի խաղացողներ ձեռք բերելու գործում: Հավատացեք, եթե Պոչետինոն գա, ֆուտբոլիստները կսկսեն ավելի լուրջ վերաբերել ակումբին, այդ թվում՝ թոփ խաղացողները:
Լսել եմ, որ ցանկանում են հրավիրել Բեյլին: Եվ ոչ միայն Բեյլին, ակումբը ցանկանում է համալրվել աստղային խաղացողներով:
Պոչետինոն արդեն հաստատել է իր բարձրակարգ մարզիչ լինելը: Այլ հարց է, թե նա կուզի՞ ընդունել «Նյուքասլի» առաջարկը: Ամենայն հարգանք տածելով «Նյուքասլի» նկատմամբ, պարզապես, եթե դու առաջարկ ունես «Ռեալից» ու «Յունայթեդից», ավելի նախընտրելի են այդ տարբերակները: Ակումբը գլխավորելու նախապայմանը կլինի նոր խաղացողների ձեռքբերումը»,-ասել է Բերբատովը:
Հիշեցնենք, որ «Նյուքասլն» ունի նոր սեփականատեր: