«Բարսելոնան» այլևս հույսեր չի կապում պաշտպան Էմերսոն Ապարեսիդոյի հետ ու պատրաստ է վաճառել վերջինիս տրանսֆերը:
«Բարսելոնան» գնել է Էմերսոնի տրանսֆերը 2019 թ-ի հունվարին և անմիջապես վարձակալությամբ տրամադրել «Բետիսին»: Պաշտպանը «Բետիսում» է մինչ օրս: Չնայած 21-ամյա խաղացողի հաջող ելույթներին, «կապտանռնագույնները» պատրաստ են ամռանը վաճառել նրա տրանսֆերը 20 միլիոն ֆունտից ավելի առաջարկ ստանալու դեպքում:
Էմերսոնի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ԱՊԼ-ի մի քանի ակումբ: