«Ատլետիկո Նացիոնալի» կիսապաշտպան Տինո Կոստան խոստովանել է, որ առանց թույլտվության օգտագործել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմանի խաղակոշիկները, երբ ֆրանսիացին հանդես էր գալիս «Լիոնում»:
«Ֆրանսիական մի քանի ակումբում ես փորձաշրջան եմ անցել: Երբ «Լիոնում» էի, սենյակը կիսում էի Բենզեմայի հետ: Մի անգամ անձրև էր գալիս, բացեցի Բենզեմայի պահարանը, որտեղ մի շարք կոշիկների զույգեր կային: Ես մի զույգ վերցրեցի, հագա, հետո մաքրեցի ու դրեցի տեղը:
«Վալենսիա»-«Ռեալ» խաղի ժամանակ ես խոստովանեցի նրան դա: Պարզվեց, որ Բենզեման չի էլ իմացել: Բենզեման ժպտալով ասաց. «Շան տղա, ես չեմ էլ նկատել»»,-պատմել է Կոստան:
Կոստան «Վալենսիայում» խաղացել է 2010-2013 թթ-ին: