«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին առաջատարն է անցած 25 տարվա լավագույն ֆուտբոլիստների ցուցակում՝ ըստ FourFourTwo-ի: Երկրորդ տեղում «Յուվենտուսին» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Եզրափակում է լավագույն եռյակը «Յուվենտուսի», «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը:
25 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակը կազմվել է FourFourTwo ամսագրի խմբագրության կողմից եւ նվիրված է ամսագրի առաջին համարի թողարկման 25-ամյակին:
Պարբերականը, անդրադառնալով Մեսսիի խաղին, ընդգծում է, որ նրա վիճակագրությունը՝ 687 խաղերում 603 գոլով, փոքր-ինչ դիրքերը զիջում է, եթե համեմատենք այն ազդեցության հետ, որ նա ունեցել “Բարսելոնայի” խաղի վրա, որի հետ նա նվաճել է Իսպանիայի 10 չեմպիոնական տիտղոս եւ չորս հաղթանակ Չեմպիոնների Լիգայում:
Երկրորդ տեղում դասակարգելով Թուրինի “Յուվենտուսի” պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ FourFourTwo-ն ընդգծում է, որ 35 տարեկանում Ռոնալդուն մնում է մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եւ խաղի որակը շարունակում է պահպանել ամենաբարձր մակարդակով՝ արդեն մեկուկես տասնամյակ:
Եռյակը եզրափակող ներկայիս “Ռեալի” գլխավոր մարզիչ ֆրանսիացի Զինեդին Զիդանին անդրադառնալով՝ պարբերականը հիշեցնում է, որ նախկին կիսապաշտպանը ոչ միայն հաջողակ մարզիչ է, այլեւ իր սերնդի առաջատար խաղացողներից մեկը, որը հաղթել է նաեւ Աշխարհի առաջնությունում:
Լավագույն հնգյակում են նաև բրազիլացիներ Ռոնալդոն և Ռոնալդինյոն: Հատկանշական է, որ ներկայումս այդ ցուցակից 8 ֆուտբոլիստներ դեռևս շարունակում են իրենց ֆուտբոլային կարիերան։
Անցյալ 25 տարիների լավագույն խաղացողները ըստ FourFourTwo- ի․
- Լիոնել Մեսսին
- Կրիշտիանու Ռոնալդու
- Զինեդին Զիդան
- Ռոնալդո
- Ռոնալդինյո
- Թիերի Անրին
- Չավի
- Անդրես Ինյեստա
- Պաոլո Մալդինի
- Ռոբերտո Բաջիո
- Ռիվալդո
- Ֆաբիո Կանավարո
- Ռայան Գիգզ
- Կակա
- Ուեյն Ռունի
- Լուիշ Ֆիգու
- Գաբրիել Բատիստուտա
- Էրիկ Կանտոնա
- Լուկա Մոդրիչ
- Սերխիո Բուսկետս
- Ռաուլ
- Փոլ Սքոուլզ
- Ռոմարիո
- Սերխիո Ռամոս
- Ջանլուիջի Բուֆոն