Աթլետիկայի Համառուսաստանյան ֆեդերացիան չորս տարով որակազրկել է վազորդուհի Վալենտինա Գալիմովային՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար: Այդ մասին հաղորդվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Գալիմովան խախտել է համառուսաստանյան հակադոպինգային կանոնները (կետ 2.1.« Արգելված նյութի կամ դրա մետաբոլիտների կամ մարկերների առկայությունը մարզիկից վերցված նմուշի մեջ»)»,- ասված է ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
33-ամյա մարզիկի որակազրկման ժամկետը հաշվարկվում է 2019 թվականի օգոստոսի 14-ից: 2019 թվականի հուլիսին Չեբոկսարիում անցկացվող Ռուսաստանի առաջնությունում նրա արդյունքները չեղյալ կհայտարարվեն:
Գալիմովան երեք անգամ դարձել է Հոնոլուլուի մարաթոնյան մրցավազքի մեդալակիր: 2011 և 2013 թվականներին նա Հավայան կղզիների մրցումներում գրավել է երրորդ տեղը, 2012-ին՝ ոսկե մեդալ նվաճել:
Ապրիլի սկզբին ֆեդերացիան որակազրկել էր հակադոպինգային կանոնները խախտելու համար նաև վազորդ Դմիտրի Բոբկովին և հեռացատկորդ Ալեքսանդր Ստեպանովին:
2015-ի նոյեմբերին Աթլետիկայի Համառուսաստանյան ֆեդերացիան զրկվեց Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի անդամակցությունից՝ դոպինգային սկանդալի պատճառով: Այդ պահից սկսած, ռուսաստանցի մարզիկները միջազգային մրցաշարերին մասնակցելու համար պետք է չեզոք կարգավիճակ ստանան: