«Սալավաթ Յուլաևը» Instagram-ում տեղադրել է հումորային տեսահոլովակ, որում հատված է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմից:
Ուֆան ներկայացնող ակումբի տեսանյութում Լեոնարդո Դի Կապրիոյի և Բրեդ Փիթի կերպարները դիտում են հեռուստացույց և հետևում, թե ինչպես է «Սալավաթի» պաշտպան Միխայիլ Պաշնինը ուժային հնարք կատարում Մոսկվայի «Դինամոյի» հոկեյիստի դեմ: