«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին հիշել է «կապույտների» ու «Լիվերպուլի» միջև մրցակցությունը, երբ լոնդոնյան ակումբը գլխավորում էր Ժոզե Մոուրինյուն, իսկ մերսիսայցիներինը՝ Ռաֆայել Բենիտեսը։
«Երկու մարզիչներն էլ դրան մեծ նշանակություն էին տալիս։ Հիշում եմ՝ ինչպես էր Մոուրինյուն խոսում թիմի հետ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ, երբ մենք արդեն չեմպիոն էինք դարձել։
Կարծես՝ 20-30 միավորով առաջ էինք «Լիվերպուլից», ու Մոուրինյուն ասաց․ «Ոչ մի կերպ չի կարելի պարտվել դրանց հետ խաղում»։
Նա նույնիսկ չկարողացավ «Լիվերպուլ» բառն արտաբերել։ Նա ասաց․ «Այսօր դրանց չեք պարտվի, դուք շատ ավելի լավն եք, քան դրանք»։ Մինչև հիմա հիշում եմ դա»,- Թերիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
В свой первый приход в «Чесли» Моуринью возглавлял клуб с 2004 по 2007 год.