«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին համարում է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող 2019/20 մրցաշրջանում:
«Ես կընտերի Մանեին: Նա այս մրցաշրջանում ամեն ինչ արեց «Լիվերպուլի» համար: Նա նրանց համար շա կարևոր ֆուտբոլիստ է: Եթե հարկավոր է ինչ-որ մեկին ընտրել, ապա իմ ընտրությունն է Մանեն», — մեջբերում է Դե Բրույնեին Goal-ը:
Ներկա դրությամբ Կլոպի թիմը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 25 միավորով առաջ է իր ամենամոտ հետապնդողից`«Մանչեսթեր Սիթիից», որը իր հերթին պահեստային մեկ հանդիպում ունի իր ակտիվում: Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի 26 խաղում 28-ամյա Մանեն խփել է 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։