Մյունխենի «Բավարիան» շարունակում է բանակցությունները դարպասապահ Մանուել Նոյերի հետ՝ նոր պայմանագրի շուրջ: Ակումբը դարպասապահին 3 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով, սակայն Նեյմարը ցանկանում է, որ պայմանագիրը նախատեսված լինի նվազագույնը մինչև 2024 թվականը:
Այս մասին հայտնում է Sport1-ը:
Բացի դա, Նոյերը հույս ունի տարեկան 20 մլն եվրո ստանալ: Պատճառը «Շալկեի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի՝ «Բավարիա» տեղափոխվելն է. Նոյերը ցանկանում է երաշխավորել առաջին համարի կարգավիճակը:
Նոյերը «Բավարիա» է տեղափոխվել «Շալկեից» 2011 թվականին: Մյունխենյան ակումբի կազմում նա 7 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում, 4 անգամ՝ երկրի Գավաթի խաղարկությունում, 3 անգամ՝ Սուպերգավաթում:
Բացի այդ, 2013 թվականին Նոյերը «Բավարիայի» կազմում է դարձել է Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող: