«Նյուքասլ Յունայթեդը» մտադիր է լրջորեն ուժեղացնել կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը հետևում է «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսին, «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին, ինչպես նաև ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին: Ընդ որում, ակումբում կարծում են, որ այս 3 խաղացողներից յուրաքանչյուրին ձեռք բերելը բարդ խնդիր կլինի:
Մերտենսի, Վիլիանի և Կավանիի պայմանագրերն իրենց ակումբների հետ նախատեսված են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Նյուքասլը», 29 տուրից հետո վաստակելով 35 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում: