Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է առաջնության վերսկսման մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Կորոնավիրուսի համաճարակը անհանգստացնում է ինձ: Չգիտեմ, թե երբ կկարողանամ ֆուտբոլ խաղալ:
Վստահ եմ ՝ երկրպագուներն էլ են ուզում ստադիոններ վերադառնալ:
Հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ կավարտվի»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ը կարող է վերսկսվել հունիսի սկզբին: