Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան չի ցանկանում հեռանալ «Ռոմայից» և պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի մի մասից, տեղեկացնում է Daily Mail-ը:
Այսպիսով, «Ռոման» գումար կխնայի և կկարողանալ գնել Հենրիխի ամբողջական տրանսֆերը:
Ավելի վաղ, «Ռոման» և Մխիթարյանը համաձայնության էին եկել վարձակալական պայմանագիրը հունիսի 30-ից հետո երկարաձգելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ավարտը: