«Աթլետիկոյի» ղեկավարությունը նախատեսում է ուժեղացնել թիմի կազմը: Այս մասին հայտնում է fichajes.net-ը:
Աղբյուրի համաձայն մարդիդյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսի ծառայություններով:
33-ամյա բելգիացին ամռանը կդառնա ազատ գործակալ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նյուքասլն» ու «Ռոման»: