Չեխիայի հոկեյի հավաքականի նախկին դարպասապահ Դոմինիկ Գաշեկը հայտնել է, որ ուզում է ապագայում երկրի նախագահ դառնալ։ Այս մասին հաղորդում է չեխական Isport-ը։
«Դա ուղղակի թռուցիկ միտք չէ։ Ես իսկապես մտածում եմ ապագայում Չեխիայի նախագահ դառնալու մասին։ Ինձ դա հետաքրքիր է։ Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, բայց հիմա դիտարկում եմ նախագահական պայքարին միանալու հնարավորությունս»,- ասել է 55-ամյա Գաշեկը։
Հոկեյիստի կարիերայով դարպասապահը զբաղվել է 1980-2012 թվականներին։ Նրա վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում նա 44 խաղի է մասնակցել։
1980 թվականին Գաշեկը Նագանոյում կայացած Օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճել։ Եզրափակչում Չեխիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է ռուսական թիմի։
Չեխ դարպասապահը նաև նվաճել է 2006 թվականին Թուրինում կայացած Օլիմպիադայի բրոնզե մեդալն ու 4 մեդալ աշխարհի առաջնություններում։ «Պարդուբիցեի» կազմում նա դարձել է Չեխիայի եռակի չեմպիոն։