Առաջին խմբում հանդես եկող «Դիլիջանի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի (COVID19) թեստավորում են անցել, բոլոր թեստերի պատասխանները բացասական են։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի և ՀՀ Պարետատան միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Բարձրագույն և Առաջին խմբի թիմերին թույլատրվել է ապրիլի 23-ից վերսկսել մարզումները՝ պահպանելով անվտանգության կանոնները: