«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է իր խաղընկերոջ՝ Լերոյ Սանեի ապաքինման մասին։
«Իմ և Սանեի ֆիտնես-մարզիչը նույն մարդն է, ով ապրում է Գերմանիայում։ Երբեմն մենք վարժություններ ենք անում FaceTime-ով։ Դա օգնում է, մենք փորձում ենք կենտրոնացած լինել։
Ընթացիկ իրավիճակը ունի իր դրական ու բացասական կողմերը։ Մի կողմից Լերոյը արդեն մարզվում էր թիմի հետ ու մոտ էր վերադարձին, մյուս կողմից նա կարող է այս ժամանակը օգտագործել վերջնականապես ապաքինվելու համար, քանի որ նա դեռ բազմաթիվ խնդիրներ ուներ։ Հոգեբանորեն պետք է պատրաստ լինել նորից խաղալուն այսքան երկար դադարից հետո»,-Գյունդողանի խոսքն է մեջբերում «քաղաքայինների» պաշտոնական կայքը։
Լերոյ Սանեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Բավարիա»։