«Վանը» այսօր թեստավորել է թիմի լեգեոներներին, բոլորի պատասխանը եղել է բացասական։ Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ վաղը կթեստավորվեն նաև տեղացի ֆուտբոլիստները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ի ու ՀՀ Պարետատան միջև համաձայնություն էր ձեռք բերվել ապրիլի 23-ից հայկական թիմերի մարզումները վերսկսելու վերաբերյալ։