«Պորտուի» հարձակվող Զե Լուիշը կարող է հայտնվել «Էվերտոնում», հաղորդում է Mirror-ը:
Լիվերպուլյան ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել 29-ամյա հարձակվողի համար:
Հիշեցնենք, որ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ է հետաքրքրված Լուիշի ծառայություններով:
Հավելենք, որ «Տոտենհեմն» էլ է հետաքրքրված Կաբո Վերդեյի հավաքականի հարձակվողին:
29-ամյա հարձակվողը , ով նախկինում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակում», Պորտուգալիայի այս առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ: