«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: 28-ամյա սենեգալցին ցանկանում է աշխատել Զինեդին Զիդանի գլխավորությամբ, որը հետաքրքրված է իրենց համագործակցությամբ: Այս մասին հայտնում է France Football-ը:
Մանեին դուր չի եկել այն, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպւ հրապարակայնորեն աջակցել է թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին՝ 2019-ի «Ոսկե Գնդակի» համար պայքարում: Հարձակվողը քվեարկության արդյունքներով 4-րդ հորիզոնականը է զբաղեցրեց՝ զիջելով վան Դեյկին, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
Մանեի համար տարբերակներից մեկն էլ ՊՍԺ տեղափոխվել է, սակայն նրա համար առաջնային է «Ռեալ» հնարավոր տրանսֆերը:
Մանեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 120 մլն եվրո է գնահատվում: