Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խնդրել է 25 տոկոսով կրճատել իր աշխատավարձը, տեղեկացնում է As-ը:
49-ամյա մասնագետը այդպիսի առաջարկով դիմել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Մասնագետը պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի 1/4-ից:
Հաղորդվում է, որ Էնրիկեի աշխատավարձը կազմում է 1.5 միլիոն եվրո: Այսպիսով, այն կրճատվելու է 375.000 եվրոյով: