Իտալական «Ռոմայի» թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը մոտ է «Էվերտոն» տեղափոխվելուն, հաղորդում է Daily Mail-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել 22-ամյա ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ «Սևիլյան» նույնպես հետաքրքրված է Ունդերի ծառայություններով:
Հավելենք, որ Ունդերը 2017 է տեղափոխվել «Ռոմա»: Ա Սերիայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: