«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Մելոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա կատալոնական ակումբից, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են «Ինտերն» ու «Տոտենհեմը»։ «Ներաձուրիները» հույս ունեն, որ Արտուրի ձեռքբերմանը կնպաստի «Բարսելոնայի» հետաքրքրությունը Լաուտարո Մարտինեսի նկատմամբ։
Հաղորդվում է, որ 23-ամյա կիսապաշտպանի համար բանակցություններ է վարում նաև «Տոտենհեմը»։ Լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն էլ հետաքրքրում է «կապտանռնագույններին»։
Ամեն դեպքում «Բարսելոնան» դեռևս չի դիտարկում Արտուրից բաժանվելու տարբերակը։