«Բայերի» բժշկական շտաբի ղեկավար Կառլ-Հայնրիխ Դիտմարը խոսել է Գերմանիայի առաջնությունը մայիսի 9-ին վերսկսելու մասին.
«Վստահ եմ, որ մենք «Բայերում» հիանալի պատրաստված կլինենք առաջնության վերսկսմանը: Բժշկական տեսանկյունից մեզ համար խնդիր չէր լինի սկսել խաղալ արդեն հաջորդ շաբաթ օրվանից:
Ես ենթադրում եմ, որ որոշ պահից սկսած մենք կմեկուսացնենք միայն ախտանշաններ ունեցող մարդկանց և ստիպված չենք լինի վարակակրի հետ շփված յուրաքանչյուր անձի 14-օրյա կարանտինի մեջ պահել: Ամեն դեպքում մենք խնդիրներ կունենանք ոչ միայն երկարաժամկետ հեռանկարներում, այլև ընդհանուր հասարակությունում: Չի կարելի ֆուտբոլ խաղալ տնային կարանտինում:
Չեմ կարծում, թե մեկուսացումն անհրաժեշտ պայման է: Բայց եթե անհրաժեշտ է շարունակել խաղալ, ապա պետք է ամեն ինչի մասին մտածենք տրամաբանության տեսանկյունից: Առաջնության վերսկսման համար հարմար ժամանակ է ընտրված: Վստահ եմ՝ առաջին և երկրորդ Բունդեսլիգայի բոլոր ակումբների համար խնդիրներ չեն լինի»,- Դիտմարի խոսքերն է փոխանցում Bild-ը: