Իտալական «Ռոման» չի պատրաստվում բաժանվել իր առաջատար հարձակվող Էդին Ջեկոյից: Այս մասին տեղեկացնում է հայտնի սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Նա հաղորդում է, որ իտալական ակումբը բացառում է այդպիսի հնարավորությունը:
Նախկինում նշվում էր, որ «Ռոման» պատրաստ է հրաժարվել Ջեկոյից, քանի որ ֆուտբոլիստը բավական բարձր աշխատավարձ է ստանում:
Այս մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը անցկացրել է 32 հանդիպում և դարձել ՝ 15 գոլի հեղինակ: