UFC-ն չեղարկել է նախատեսված 4 մրցաշաշերը, որոնք պետք է կայանային ապրիլին և մայիսին:
Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել են ապրիլի 25-ին՝ Լինկոլնում, մայիսի 2-ին՝ Օկլահոմայում, մայիսի 16-ին՝ Կալիֆոռնիայի Սան Դիեգոյում և մայիսին 9-ին՝ բրազիլական Սան Պաուլոյում նախատեսված մրցաշարերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ UFC- ն չեղարկել է UFC 249 մրցաշարը, որը նախատեսվում էր անցկացնել Նյու Յորքում ապրիլի 18-ին: Մրցաշարի շրջանակում պետք է կայանար Ֆերգյուսոն-Գաթժի մենամարտը: Ըստ նախնականի, Ֆերգյուսոնի մրցակիցը պետք է լիներ Խաբիբ Նուրմագոմեդովը, սակայն ռուսական օդուղու փակ լինելու պատճառով Խաբիբը հրաժարվեց մասնակցությունից: